Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Գոմեշի մսով չի կարելի սարսափեցնել մարդկանց»

«Գոմեշի մսով չի կարելի սարսափեցնել մարդկանց»
17.10.2012 | 12:45

Վերջերս շրջանառվող լուրի կապակցությամբ (թե բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս է մատակարարվել), սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի և մոնիթորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն ասաց. «Անընդհատ շահարկում են` գոմեշի միս, գոմեշի միս:

Գոմեշի միսը բացարձակապես վատ միս չէ. և՛ կալորիականությամբ չի զիջում, և՛ էներգետիկ արժեքով: Պարզապես նրա ջերմային մշակումը պետք է երկար տևի: Իսկ որոշ արտադրողներ շտապում են կամ, էներգիան խնայելով, կարճ են մշակում: Գոմեշի միս ասվածով չի կարելի սարսափեցնել մարդկանց: Դա նորմալ միս է, ինչպես տավարինը, հավինը, խոզինը կամ ոչխարինը»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ